Զինված ուժերի ստորաբաժանումներն միացել են ԳՇ-ի արված հայտարարությանը

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Մեզ հենց նոր տեղեկություն հասավ, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությանը՝ այդպիսով հավաստելով բանակի միասնականությունը և նվիրվածությունը մեր պետությանն ու ժողովրդին»,- հայտարարեց Մանուկյանը, տեղեկացնում է News.am։