Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որոնք հվաքվել էին դատարանի առջև աջակցելու նրան, փակեցին Արշակունյաց պողոտան:

 


Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց. «Այսօրվա անօրինական իշխանությունը հանձինս դասալիք, վիժվածք, տականք Նիկոլ Փաշինյանի, փորձում է դատել ազգի հերոսներին, այն մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, իսկ այս վիժվածքը ծախել է Շուշին: Ու երեկ կապիկի նման Հանրապետության հրապարակից փորձում էր ծաղրել ազգային հերոսներին: Տո այ տականք, տո այ վիժվածք, տո այ դասալիք, շարքային վախկոտ, դու չես կարող մեր գեներալների ոտքի կեղտն արժենալ»:

Մեկ այլ մասնակից էլ դիմեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Էս դավաճանի ոտքերը լպստելիս, Արթուր Դավթյան, հիշիր, որ իրենք էլ լպստում են Ալիևի ու Էրդողանի ոտքերը: Դուք բոլորդ լպստողներ ու դավաճաններ եք: Ով չի կանգնում բանակի կողքին, դավաճան է»: