Հռոմի պապ. Մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում

Հռոմի պապ. Մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ աղետը կլինի, եթե տարբեր պետությունների ղեկավարներ միջոցներ չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարի համար:

«Համաշխարհային ջրհեղեղը տեղի կունենա, եթե մենք շարունակենք գնալ նույն ճանապարհով»,- Պապին մեջբերում է Corriere della Sera թերթը: Ֆրանցիսկոսը հիշեցրել է, որ Նոյին առաքինության շնորհիվ հաջողվեց հաղթահարել աղետը, և քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին խոհեմության կոչ է արել՝ նշելով, որ այն ձեռք ձեռքի տված գնում է «իրավիճակների, մարդկանց, աշխարհի և նրա խնդիրների հանդեպ կարեկցանքի» հետ, տեղեկացնում է News.am: