Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը։

«Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»,-ասել է Պոլ Ռիչարդ Գալագերը։

Նա նաև ընդգել է, որ Ռուսաստանի և Վատիկանի հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, իսկ դիրքորոշումները մի շարք հարցերում համընկնում են, տեղեկացնում է Panorama.am: