Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՔԱՆԴԵԼՈՒ ԱԼԻԵՎԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՎՍՏԱՀՎԱԾ Է ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ

Խոնարհ հարսիկի դեմքով այս «գեներալը», ով ուղիղ պատասխանատվություն է կրում ՀՀ Զինված ուժերի կազմաքանդման և մարտունակության թուլացման համար, ադրբեջանական հատուկ օպերացիայի շրջանակներում իրեն հռչակել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը՝ նկատի ունենալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։

«Եթե հիշում եք, Ալիևը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ Հայաստանին բանակ պետք չէ և տարակուսանք հայտնեց Ռուսաստանի դեսպանի` Հայակական բանակը արդիականացնելու Ռուսաստանի մտադրության մասին հայտարարության վերաբերյալ։

Վերջին հինգ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ապացուցեցին, որ Ալիևի հանձնարարությունները Փաշինյանի կողմից ընդունվում են անվերապահ և ենթակա են կատարման։

Հայկական բանակը մինչև վերջ քանդելու Ալիևի հանձնարարության կատարումը վստահված է Արտակ Դավթյանին, ում Փաշինյանն արդեն` օրենքի կոպիտ խախտումով, հռչակել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, ով արդեն ձեռնամուխ է եղել այդ առաքելությանը։

Ադրբեջանական գործակալներին և առանձնահատուկ հիմարներին ի գիտություն. Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, իսկ դրա դեմ ցանկացած գործողություն կորակվի որպես հանցագործություն», - նշել է Ղազինյանը։

Aysor.am