2021-04-01 08:54
Լրատվական գործակալություններ
Լալայան․ Ուղղակի ներդրումների ծավալը մեկ ընկերության շրջանառությունից քիչ է
2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 105 միլիոն դոլար: Այս մասին մարտի 31-ին կայացած քննարկման ժամանակ ասել է ներդրումների ոլորտի փորձագետ Վահագն Լալայանը:
Նա պարզաբանել է, որ ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 600 000 դոլար, և դա ավելի քիչ է, քան մեկ ձեռնարկության շրջանառությունը:
«Խնդիրները կապված են այն օրենքների և օրինագծերի հետ, որոնք առաջարկվում են Հայաստանում, այդ թվում` գույքի բռնագրավման և բանկային գաղտնիքի առումով: Դժվարությունները կապված են նաև անորոշության, իսկ այժմ արդեն նաև քաղաքական անկայունության հետ»,- հավելել է Լալայանը, տեղեկացնում է News.am-ը: