2021-04-01 09:43
Լրատվական գործակալություններ
ԱԺ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով արտահերթ նիստ կգումարի
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ` այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարի։ Տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։
Արտահերթ նիստում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշենք, որ նիստը կկայանա ժամը 11-ին։