2021-04-03 18:15
Լրատվական գործակալություններ
Վարանդայի շրջանից ևս 2 աճյուն է հայտնաբերվել
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօրվա որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի փրկարարները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ երեկ իրականավրած որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել։
Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով` քաղաքացիական անձինք են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։