ՀՅԴ-ն խստորեն դատապարտում են Փաշինյանի վարչախմբի թուրքանպաստ քաղաքականությունը
Այս օրերին, երբ հակահայ արշավի հորձանուտը դիմակայելու իրենց առաքելությանը հավատարիմ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ամենուր անհավասար պայքար են մղում թուրք-ադրբեջանական տանեդմին` «իմքայլական» իշխանության ներկայացուցիչների թշնամուն քծնող և ազգադավ ելույթները լուրջ հարված են հասցնում տասնամյակների հետևողական ճիգով ձեռքբերված Հայ դատի նվաճումներին և օտարման սեպ խրում Հայաստանի և Սփյուռքի միջև: Այս մասին News.am-ը տեղեկանում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հայտարարությունից:
Հայտարարությունում նաև ասվում է. «ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտել են Հայաստանի իշխող վարչակազմի այս հակազգային քաղաքականությունը, զգուշացնելով` զերծ մնալ արցախյան կապիտուլացիոն հայտարարությունները թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող քաղաքական արարքներով ամբողջացնելու քայլերից: Տարածաշրջանային համագործակցությունն ու խաղաղ համակեցությունը չպետք է կառուցվեն հայկական շահերի և իրավունքների հաշվին, քանզի սպառնալիքի աղբյուրը եղել և մնում են Թուքիան ու Ադրբեջանը՝ իրենց պանթուրքիստական մղումներով:
Հայտարարություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե
ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտե