726 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 204 053

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 726-ով և դարձել 204 053։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 663 մարդ (-122), կատարվել է 909 604 (+3 427) թեստավորում, առողջացել են վարակվածներից 183 660-ը (+824): Գրանցվել է մահվան 3 775 դեպք (+22)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 955, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։