ՍԴ-ն որոշեց հեռացնել Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Վճիռը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը:

2020-ի դեկտեմբերի վերջին «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր նախագիծ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին», որն ընդունվել էր: Նրան այդ պաշտոնից հեռացրել էին «ժեխ» բառը գործածելու համար։

«Փոքրիկ քինախնդիրը կառչել է իմ ասած «ժեխ» բառից: Ժեխ, որի հոմանիշներից մեկը «անմաքուրն» է»,- դեռ այն ժամանակ գրել էր Նաիրա Զոհրաբյանը, տեղեկացնում է Panorama.am-ը: