Օնիկ Գասպարյանը Փաշինյանին՝ Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել

Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Այս մասին Armlur.am-ին հայտնել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն արձագանքելով ԱԺ-ում այսօր վարչպետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Նշենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։

«Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,-ասել է Օնիկ Գասպարյանը, տեղեկացնում է News.am-ը։