Արցախի ՄԻՊ-ը տեսաուղերձ է հղել Ամարասի վանական համալիրից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ուղերձ է հղել Ամարասի վանական համալիրից, տեղեկացնում է News.am:

 


Նա իր ուղերձի տեսանյութը տեղադրել է Facebook-ի իր էջում ու գրել. «Մշակույթի միջազգային օրվա առթիվ Ամարասի վանական համալիրից իմ ուղերձն եմ հղել միջազգային կազմակերպություններին` անտարբեր չմնալու հայկական մշակույթի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ և քայլեր ձեռնարկելու հայկական դարավոր մշակույթը փրկելու համար, որը պատկանում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը»: