Բագրատյան․ Գասպարյան- Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում

Օնիկ Գասպարյան- Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, տեղեկացնում է News.am:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլը հանրությանը ևս մեկ անգամ խաբելու համար «հրապարակում է» ԱԽ գաղտնի արձանագրություններ։ Գասպարյանը պնդում է, որ դրանք կրճատ հատվածներ են։ Նա պահանջում է, որ հրապարակվեն ձայնագրություններն ամբողջությամբ։

Նիկոլն ասում է, որ Գասպարյանը իբր թե իրեն չի զգուշացրել պատերազմը շուտափույթ կերպով դադարեցնելու մասին։ Նա ձև է անում, թե մոռացել է, որ այդ մասին ժամանակին ինքը դրական էր պատասխանել մամուլով։ Բացի այդ նա մոռացել է, որ հոկտեմբերի առաջին 10-օրյակում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելիս ուղղակի տեքստով ասել է, ԳՇ պետը պահանջում է քաղաքական լուծում գտնել և դադարեցնել պատերազմը։

Ի՞նչ է ուզում Նիկոլը։ Երևի ինչ-որ մեկը նրան հուշում է. այս ժողովրդին ինչքան ուզես կարող ես խաբել»։