Ռուսաստանը Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել

Ի պատասխան Պրահայից 18 ռուս դիվանագետների արտաքսման՝ Ռուսաստանը Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցների պերսոնա նոն գրատա է հայտարարել: Նրանք պետք է լքեն ՌԴ տարածքը մինչեւ վաղվա օրվա՝ ապրիլի 19-ի վերջ:

Ինչպես նշված է ապրիլի 18-ին ԱԳՆ հայտարարության մեջ, Ռուսաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Վիտեզսլավ Պիվոնկեին են կանչել:

«Դեսպանին վճռական բողոք է ներկայացվել Պրահայում ռուսական դիվանագիտական առաքելության անձնակազմի նկատմամբ Չեխիայի իշխանությունների ոչ բարեկամական գործողության կապակցությամբ: Պիվոնկեն տեղյակ է պահվել, որ Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցներ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվում։ Նրանք մինչև 2021 թվականի ապրիլի 19-ի օրվա ավարտը պետք է լքեն մեր երկրի տարածքը:

News.am