Ջահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակից

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական ձևաչափով իրականացվող ջահերով երթ դեպի Ծիծառնակաբերդի հուշահամալիր։

Ջահերով երթը կմերկնարկի Ազատության հրապարակից՝ ժամը 19։00-ին, Aysor.am-ին տեղեկացրին ՀՅԴ ՀԵՄ-ից։

Պահանջատիրության ջահակիրներն արդեն 20-րդ անգամն են իրականացնելու երթը։ Նախորդ տարի այն չէր անցկացվել՝ Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով և առողջապահական ռիսկերով պայմանավորված։