Փրկարարներն աճյուններ կփնտրեն Հադրութի շրջանում. Արցախի ԱԻՊԾ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրւջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

ԱԻ պետական ծառայության փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում  որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 13-ից ի վեր։

Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1544 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

Sputnik Արմենիա