Դատախազության առջևից բերման է ենթարկվել նաև Յուրի Խաչատուրովի որդին (Տեսանյութ)

Դատախազության առջև ի պաշտպանություն այսօր ձերբակալված սյունեցիների ընթացող բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել նաև գեներալ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը:



Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ դատախազության մոտ ընթացող բողոքի ակցիայի 14 մասնակից է բերման ենթարկվել։

Նշենք, որ հրմշտոց էր սկսվել ոստիկանների և բողոքի ակցիա անողների միջև, ինչի հետևանքով էլ ոմանք բերման էին ենթարկվել։ Մինչ այդ, բողոքի ակցիա անողները 20 րոպե ժամանակ էին տվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի իջնի և իրենց հարցերին պատասխանի։ Սակայն դատախազությունից հայտնել էին` Դավթյանն արձակուրդում է։Բողոքի ակցիան մեկնարկել էր Արամ Մանուկյանի արձանի մոտից։