2021-04-26 18:11
Լրատվական գործակալություններ
Մերժվել է Ագարակի բնակիչ Սոսիկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, մերժեց քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը՝ Ագարակի բնակիչ Սոսիկ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, հայտնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Դատարանը շարունակում է պահել հայրենիքի պաշտպանության` իրեն վստահված խրամատը», - նշել է փաստաբանը, տեղեկացնում է Aysor.am-ը։