2021-04-28 18:41
Լրատվական գործակալություններ
Հայաստանը 100 000 դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա
Հաջորդ շաբաթ Հայաստանը 100 000 դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահսության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Չինական պատվաստանյութը հասանելի է լինելու 18-ից բարձր բոլոր այն անձանց, որոնք պատվաստվելու ցանկություն կհայտնեն»,–ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով` 100 000 դեղաչափ պատվաստանյութ են ստանալու 50 000 անձի համար։ Նա հիշեցրեց, որ բոլոր պատվաստանյութերը, բացի «Յանսենի» արտադրության (Johnson & Johnson), 2 դեղաչափով են պատվաստում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։