Բլինքենը Բաքվին և Երևանին կոչ է արել ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը

ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների վերադարձն ու Բաքվին և Երևանին կոչ է անում ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր էջում:

«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների վերադարձն ու Բաքվին և Երևանին կոչ է անում ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը, ինչպես նաև կատարել ձերբակալվածների հետ մարդկային վերաբերմունքի ապահովման հարցով պարտականությունները»,-ասվում է տեքստում, տեղեկացնում է News.am: