Կիպրոսը հրապարակել է նոր կանոններ ժամանողների համար

Կիպրոսի Հանրապետության իշխանությունները հրապարակել են ուղեցույց կորոնավիրուսի դեմ պատվաստված ուղեորների համար, որոնք կժամանեն երկիր մայիսի 10-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բոլոր ուղևորները, որոնք ունեն քովիդի դեմ պատվաստման գործող քարտեզ, անկախ նրանց քաղաքացիությունից ու ժամանման երկրից, այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ, մնալ կարանտինում կամ անցնել COVID-19-ի թեստ»,-ասվում է Կիպրոսի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ կարանտինից և թեստերից կազատվեն մարդիկ, որոնք ունեն «Եվրամիության երկրների, Եվրոպական տնտեսական գոտու՝ Իսլանդիայի, Լիխտենշթեյնի և Նորվեգիայի, ինչպես նաև Շվեյցարիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄԷ-ի, Ուկրաինայի, Հորդանանի, Լիբանանի, Եգիպտոսի, Բելառուսի, Սերբիայի, Քաթարի, Բահրեյնի, ԱՄՆ-ի, Հայաստանի, Վրաստանի, Կանադայի և Քուվեյթի պատվաստման քարտեզ»:

Նախարարությունում ընդգծել են, որ այդ ուղևորները պետք է ունենան պատվաստումների քարտեզ, որը հավաստագրվել է Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից (Pfizer - BioNTech, AstraZeneca, Moderna, Janssen կամ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութերը), և պետք է ավարտեն բոլոր անհրաժեշտ չափաբաժինների ստացումը, տեղեկացնում է News.am: