Գերիների հարցով հաջորդ շաբաթ ԵԽ-ում հատուկ բանաձև կքննարկվի

Հաջորդ շաբաթվա ընթացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է հատուկ բանաձև մեր ռազմագերիների խնդրի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով ու մանրամասնելով, որ լուրը հայտնում են ԵՄ իր գործընկերները։

«Թեպետ կոնկրետ տեքստը դեռ հայտնի չէ, բայց կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել եռակողմ հայտարարությունը չկատարող և հումանիտար իրավունքը այլանդակ կերպով խախտող Ալիևի ռեժիմի նկատմամբ»,–գրում է Աշոտյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։