Զարուհի Փոստանջյան․ Փաշինյանը ծրագիր ունի լիկվիդացնելու մեր հայկական պետականությունը

Դելիմիտցիա և դեմարկացիա անվանումների տակ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցեղասպանութամբ հայաթափել Հայաստանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«Միանշանակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուղղված էր հայկական հողից հայերի հայաթափմանը։ Քանի որ այդ պրոցեսը լիարժեք չի իրականանում, այդ պրոցեսի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ են ևս լրացուցիչ փաստաթղթեր, որոնք նա պետք է ստորագրի։ Մենք Խորհրդային Հայաստանի իրավահաջորդը չենք։ Մենք ունեցել ենք երկու հայկական պետականություն մինչև նոյեմբերի 9-ը՝ մի մասը ճանաչված, մի մասը՝ ոչ։ Նույնիսկ այն պարագայում, որ Հայաստանը չէր ճանաչում Արցախի Հանրապետությունը մենք միասնական դաշնային պետականություն էինք։ Նիկոլ Փաշինյանը ծրագիր ունի լիկվիդացնելու ոչ միայն մեր հայկական պետականությունը այլ նաև ձեռնամուխ է եղել մեր տարածքում հայկական պետականության մեջ խառը բնակչության թուրքերով բնակչության ծրագրի իրականացմանը»,- ասաց նա։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Արցախի հիմնական մասը հայաթափելուց հետո Փաշինյանն անցել է Հայաստանը հայաթափելու գործին։

«Հետևանքները մեզ համար բացասական են, բայց թուրքի համար, այդ ծրագիրն իրականցնողի համար այդ ծրագիրը դրական առումով արդյունքներ է տվել։ Հիմա հերթը հասել է այստեղ։ Անկլավ է դարձնում Տիգրանաշենը։ Այստեղ ինքը մեզ դարձնում է փոքրամասնություն։ Նրանք կարող են այնտեղ բնակվել ոչ միայն որպես խաղաղ բնակչություն, այլ նաև որպես ռազմականացված բնակչություն, ինչը նշանակում է նաև հայաթափում»,- նշեց Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ 20-րդ դարի սկզբում ադրբեջանցիներն այդ անվանումը չեն կրել։ Նրանք կոչվում էին կովկասյան թուրքեր։

«Ադրբեջանցի անվանումը նրանք ստացել են 1930-ականների վերջերում։ Նրանք եղել են կովկասյան թաթարներ Նիկոլը որ ասում էր՝ մենք կովկասցի ենք, պատահական չէր ասում։ Այդ դասերը, որ նրան տվել էին, ինքն էլ վերցրել էր, պատահական չէր ասում։ Կովկասյան թաթարները ձեռք են բերել իբրև թե ադրբեջանցի էթնոս։ Նման էթնոս չկա։Ես կասկածներ ունեմ, որ այս մարդիկ այս ծրագիրն իրկանացնելով ցանկանում են միանալ իրենց հայրենակիցներին կոսվկասյան թաթարներին և բնակաեցնել Հայաստանը կովկասյան թաթարներով»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը։

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Նիկոլ Փաշինյանին հատուկ ներդրել են իշխանության մեջ, որպեսզի նա իրականացնի հայաթափման ծրագիր։

«Լրտես, գործ տվող, ծախող լինելը բնորոշվում է այդ երեք տառով քրեական աշխարհում և ընդհանրապես հասարակության մեջ։ Այդ իմաստով ինքը դա է, և դրա մասին ես առաջին անգամ լսել եմ ԿՈՇ քրեակատարողական հիմնարկում, երբ ինձ ասացին՝ տիկին Փոստանջյան, սա բ-ի տղա է և այդպես գցել են մեր մոտ»,- նշեց նա։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ մենք իրավունք չունենք մեր զենքերը վայր դնելու և պետք է պատրաստ լինենք դիմադրություն ցույց տալու։

«Զինված ուժերի ներկայացուցիչներ, մենք չենք մոռացել, թե դուք ինչպիսի հայտարարությամբ հանդես եկաք։ Դուրս եկեք հրապարակներ, կազմեք ռազմաքաղաքական շտաբ, անմիջապես զինեք մեր սահմանամերձ բնակչությանը, եկեք պատրաստվենք դիմադրության։ Ինձ իմ կյանքը պետք չէ, եթե թուրքը պետք է մտնի իմ անարատ հողում վայրագություններ անի»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը, տեղեկացնում է News.am։