Lenta.ru. ԻՆՉՈ՞Ւ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Հունիսի 20-ին Հայաստանում երկրի պատմության մեջ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Համաձայն Gallup International-ի վերջին հարցման՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հայտնիություն ձեռք բերել:

Դա հերթական անգամ հաստատում է, որ հայ հասարակության մեջ աճում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ անվստահությունը: Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանի և իր կոալիցիայի մոտ գրեթե մրցակից չի մնացել: Ընտրությունները կարող են լարված քաղաքական սեզոնի ավարտը դառնալ:

«Lenta.ru»-ն փորձել է հասկանալ՝ ինչպես կփոխվեն Հայաստանի և Ռուսաստանի/ հարաբերությունները Քոչարյանի հաղթանակի դեպքում:

Բազմավեկտորության ավարտը

Լեռնային Ղարաբաղում պատերազմում պարտությունից և Հայաստանում ձգձգված քաղաքական ճգնաժամից հետո Հայաստանը փորձում է կարգավորել իրավիճակը արտահերթ ընտրությունների միջոցով: Ընտրությունները կկայանան հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը սկսվել է երկուշաբթի՝ հունիսի 7-ին: Պայքարում են 26 կուսակցություն և դաշինք:

Առաջին օրերից հայտնի է դարձել, որ վարչապետի գլխավոր թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է:

Քոչարյանի կարծիքով՝ Փաշինյանի կառավարությունն ունակ չէ գնահատելու երկրի վիճակն ու հարաբերություններ կառուցել միջազգային հարթակում դաշնակիցների հետ: Քոչարյանն ու նրա կողմնակիցները հասկացնում են, որ Ռուսաստանը ժամանակակից պայմաններում պետք է լինի Հայաստանի առանցքային գործընկերը, որը եղել է նաև մինչև 2018 թվականը:

Դրա ապացույց է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցն ընտրություններից առաջ: Կրեմլում նախընտրում են գործ ունենալ ուժեղ և համակարգային խաղացողների հետ: Այն դեպքում, երբ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության եկավ «թավշյա հեղափոխությունից» հետո, չկարողացավ իրեն ներկայացնել ռուս գործընկերների մոտ:

Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Ռուսաստանը մղվեց երկրորդ պլան: Առաջին տեղում էր ՆԱՏՕ-ի և նույնիսկ Թուրքիայի հետ սիրախաղը:

Այդպիսի պահվածքն աջակցություն չի գտել ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում. ո՛չ հայկական սփյուռոքում: Իրավիճակը խորացել է այնքան, որ Հայաստանը կորցրել է Ռուսաստանի որպես արտաքին քաղաքականության հարթակում առանցքային գործընկեր՝ ձեռք չբերելով լուրջ դաշնակիցների ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի:

Ուժեղ բանակ՝ ամուր խաղաղություն

Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները կարևոր են ռազմական դիրքերի ամրապնդման տեսանկյունից: Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման մասին, որը տնտեսական բարեփոխումների լոկոմոտիվ կարող է դառնալ, Քոչարյանը խոսել է բազմիցս:

Ընդ որում, նա իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի ստեղծումը: Սակայն, ըստ Քոչարյանի, պետք է մարտունակ Զինված ուժեր ունենալ:

Ռուաստանի հետ հարաբերությունները կարող են զարգանալ նաև այլ ուղղություններով: Վերջին օրեին Արագածոտնում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը կրկին հայտարարեց ռուսական դերի և Հայաստանի արդյունաբերության վրա Ռուսաստանի ազդեցության մասին:

«Հայաստան» դաշինքի ծրագրում խոսվում է առնվազն երեք ճյուղերի զարգացման մասին: Դա ճանապարհների կառուցումն է, ագրարային ոլորտն ու ռուսական շուկաներ հայկական արտադրանքի արտահանումը և առողջապահություն:

Քոչարյանի հաղթանակի դեպքում Ռուսաստանը կարող է տարածաշրջանում ստանալ հավատարիմ դաշանկից ի դեմս Հայաստանի:

Այսպես թե այնպես, վերջնական պատասխանը կտան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայաստանը շարունակում է փորձությունների միջով անցնել: Դա նշանակում է, որ ընտրություններում հաղթողը պետք է երկիրը հանի ճգնաժամից, որը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի և հայ-ռուսական հարաբերությունների կառուցման հետ:

News.am