ՌԴ արտգործնախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրավերով կժամանի Մոսկվա՝ մասնակցելու միջազգային անվտանգության իններորդ մոսկովյան համաժողովին: Հունիսի 21-ին Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր կփոխանակեն Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում առկա իրավիճակի և Անդրկովկասում կայունության վերաբերյալ Ժնևի քննարկումների վերաբերյալ:
Հունիսի 21-ին Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր կփոխանակեն Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում ընթացիկ վիճակի և Անդրկովկասում կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումների վերաբերյալ, տեղեկացնում է News.am-ը: