«Պատիվ ունեմ» դաշինքը եզրափակեց նախընտրական հանդիպումները Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 17-ին «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները եզրափակեցին նախընտրական հանդիպումները մայրաքաղաքում։

 


Քարոզարշավի մեկնարկից առաջ թեկնածուները դաշինքի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ նախ այցելեցին Նորք-Մարաշի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, մոմ վառեցին՝ հանուն միասնական և համախմբված, անվտանգ և խաղաղ Հայաստանի։

Մոմավառության ընթացքում դաշինքի ներկայացուցիչները ներկա են գտնվել նորապսակ զույգի ամուսնության արարողությանը, շնորհավորել և մաղթել երջանկություն, որից հետո եկեղեցու բակում հանդիպել են համախոհների և բնակիչների հետ։

Նորք-Մարաշից հետո «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները շրջել են Կենտրոն վարչական շրջանով, ծաղիկներ խոնարհել ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի մոտ, որից հետո հանդիպումներ են ունեցել Կենտրոնի բնակիչների հետ։