«Հայաստան» դաշինքի շտաբներից մեկի ղեկավարը բերման է ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստան» դաշինքի շտաբներից մեկի ղեկավարը Ոստիկանության Վաղարշապատի բաժանմունք է բերվել՝ բաց քվեարկություն կատարելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ոստիկանության ծառայողներն ուժով բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբներից մեկի պետին։