Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս եկավ թոռնիկի հետ։

Ընտրատարածքում գրանցվելու պահին ծագեց նույն խնդիրը, որը նախկինում էլ էր եղել. նույնականացնող սարքը չընթերցեց նախկին նախագահի մատնահետքը։

ՀՀ երրորդ նախագահը նույն խնդրին է բախվում 2017թ–ից ի վեր, երբ Հայաստանում սկսեցին կիրառել մատնահետքը նույնականացնող սարքեր։

Այս անգամ ևս երկու ձեռքերի բոլոր մատների մատնահետքերը փորձելուց հետո քվեարկություն կատարելու իրավունք ընձեռեցին նրան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։