ԱԽ քարտուղարը քվեարկեց հանուն ապագայի Հայաստանի

«Հանուն ապագայի Հայաստանի և հանուն բարեկեցիկ, ժողովրդավար կայուն և անվտանգ Հայաստանի եմ քվեարկել», - քվեարկությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ազատության» հարցին, թե հետընտրական ինչպիսի՞ զարգացումներ է սպասում, Գրիգորյանը պատասխանեց - «Ընդհանրապես մարդիկ, ովքեր ինչ-որ լարվածություն են կանխատեսում, մտածում են հին Հայաստանի տրամաբանության մեջ և կեղծված ընտրությունների տրամաբանության մեջ։ Ընդհանրապես հնարավոր չէ անցկացնել ազատ և արդար ընտրություններ և ակնկալել, որ կլինեն ինչ-որ սրացումներ։ Ազատ, արդար ընտրությունները հենց երաշխիքն են, որպեսզի կայուն շրջան անցնենք, այսինքն՝ վաղվանեց առավել կայունություն լինի»։