Բաքվում սկսվել է տասներեք հայ գերիների դատը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է տասներեք հայ գերիների քրեական գործով նախնական նիստը, տեղեկացնում է News.am։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավարությունն ընթանում է Եղիշե Հովհաննեսի Աստանյանի, Կարեն Արմենի Արամյանի, Տիգրան Մանուկի Ավագյանի, Գրիգոր Գևորգի Գևորգյանի, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովիկի Գևորգյանի, Վաղարշ Աշոտի Ավետիսյանի, Վոլոդյա Գագիկի Հակոբյանի, Անդրանիկ Սրապի Սուքիասյանի, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանի, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանի և Էդուարդ Արմենի Կիրակոսյանի հանդեպ։

Ֆաիգ Գանիևի նախագահությամբ ընթացող դատավարությունում ճշտվում են մեղադրյալների անկետային տվյալները։