Փարաջանովի ֆիլմը լավագույնն է ճանաչվել ուկրաինական կինոյի պատմության ընթացքում

Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» լեգենդար ֆիլմը գլխավորել է «Ուկրաինական պատմության ընթացքում 100 լավագույն ֆիլմերի» ցանկը։ Այն կազմվել է Դովժենկո- կենտրոնի և Ուկրիաինայի կինոքննադատների միության հարցման արդյունքներով։

Ֆիլմերի ամբողջական ցանկն, ինչպես նաև փորձագետների առանձին ցանկերին կարելի է ծանոթանալ կենտրոնի կայքում։

«Մոռացված նախնիների ստվերները» ժապավենը նկարահանվել է 1964թ-ին Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում։ Միխայիլ Կոցյուբինսկու համանուն ստեղծագործության էկրանավորումը ուկարիանական Ռոմեոյի և Ջուլիետի՝ Իվան Պալիյչուկի ե Մարիչկա Գուտենյուկի սիրո պատմությունն է։ Ֆիլմը նկարահանվել է գուցուլական հյուղակներում՝ Կրիվորիվնյա գյուղի մերձակայքում, ուր Միխայիլ Կոցյուբինսկին գրել է պատմվածքը։

Նկարահանումների ընթացքում Սերգեյ Փարաջանովն ու օպերատոր Յուրի Իլյենկոն կոնֆլիկտ են ունեցել։ Հերթական վեճի ընթացքում Իլյենկոն ասել է ռեժիսորին «Վաղը՝ առավոտյան վեցին, դու կմահանաս։ Ես քեզ մենամարտի եմ հրավիրում։ Կկրակենք վեց քայլ հեռավորությունից»։ «Կկրակենք գուցուլական ատրճանակներով»,- ասել է Փարաջանովը։ Զենքը վերցրել են տեղի բնակիչներից մեկից։ Մենամարտին եկել են մարտավկաների հետ Փարաջանովն՝ իր օգնականի, Իլյենկոն՝ կնոջ՝ Լարիսա Կադոչնիկովայի և կինոստուդիայի տնօրենի հետ։ Հանդիպումը նշանակվել է Չերեմոշ գետի հին կամրջի վրա։ Երբ Իլյենկոն կագննել է դրա վրա, ջուրը քշել-տարել է գերանների մի մասը, օպերատորին ստիպված եղել հանել ջրից։ Մենամարտը չի կայացել, տեղեկացնում է News.am։