ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ «ՉԵՐԵԶ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐԱՎ՝ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԹԵԶԸ ԼՐԻՎ «ՍՊԱՆՈՒՄ» Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ՀՀԿ փոխնախագահ, մասնագիտությամբ պատմաբան Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին հայտարարություններին.

«Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական  շահը սպասարկող նախագիծ։

Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։ Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։

Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ,եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։ Ի՞նչ կենսական շահ կա։ Չկա։ Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։

Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «սպանում» է։

Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…»։

News.am