ՀՀ նախագահը համաձայնել է. Առաջարկած թեկնածուները նոր պաշտոններ ստացան

ՀՀ նախագահի հրամանագրերով Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ, Նարեկ Մկրտչյանը`աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար։

Նշենք, որ ՀՀ նախագահը փաստաթղթերը ստորագրել է համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։