2021-08-10 11:43
Լրատվական գործակալություններ
313 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 232 610
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 313-ով և դարձել 232 610: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 234 մարդ (+124), կատարվել է 1 402 666 թեստավորում (+6 158), առողջացել են վարակվածներից 221 590-ը (+183): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 658 է։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1 128, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։