Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ. ՎԱՐՉԱԽՄԲԻ ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ ՍՊԱՆԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻՆ
Աժ «Հայաստան» խմբակցության անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.
«Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Նա սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում, շաքարը սարսափելի բարձր է։ Շեշտեմ նաև, որ անկախ առողջական վիճակից մեր գործընկերը ազատությունից զրկվել է ապօրինաբար և անազատության մեջ է պահվում ապօրինաբար։
Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել վաստակաշատ, բազմաթիվ կյանքեր փրկած, տասնյակ հազարավորներին առողջացրած բժշկին»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր. «24․08․2021 թվականին պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Բացի այդ, Ա․Չարչյանի մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի /կրիզային ընթացք/։ Սրտային անբավարարություն II ֆԴ։ Ծանր շաքարային դիաբետ տիպ 2՝ ինսուլին կախյալ։ Խրոնիկ երիկամային անբավարարություն։
Ներկա պահին պրոֆեսորի առողջական վիճակը գտնվում է վատ վիճակում»։