Եղեք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի. Գեղամ Նազարյան

Հերոս տղերքի ծնողներ, հարազատներ, եղբայրներ և քույրեր։ Մենք արդեն հայտարարությամբ պահանջել ենք չեղարկել Սեպտեմբերի 21 ի գունագեղ համերգն ու հրավառությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում:

«Մեր պահանջը կրկնում ենք։ Իսկ այսօր ժամը 17.00 ից եղեք Հանրապետության հրապարակում՝ կառուցվող բեմի դիմաց, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի»,-նշել է նա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am