Մհեր Գրիգորյանը ընդունել է Արցախից տեղահանվածների ներկայացուցիչներին

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Արցախից տեղահանված բնակիչների ներկայացուցիչներին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:

«Բնակարանների հարցով ասել են, որ չեն կարող առանց Արցախի իշխանությունների որեւէ բան ասել, նրանց հետ պետք է քննարկվի ու այդ քննարկումները շատ մոտ ժամանակներում լինելու է: Արցախի պետնախարարը պետք է գա տոնակատարությունների, որից հետո հանդիպում ենք ունենալու ՀՀ իշխանությունների եւ Արցախի իշխանությունների մասնակցությամբ:

Ինչ վերաբերում է սոցիալական աջակցությանը, ապա դդրանով զբաղվում է հենց ՀՀ իշխանությունը եւ փոխվարչապետը հավաստիացրեց, որ այդ աջակցությունը բնակարանների վարձի մասով, լինելու է»,-ասաց նա:

Հայրյանի խոսքով, բնակարանների հարցի լուծման ճանապարհներ են քննարկել փոխվարչապետի հետ. «Իրենք մեզ բարդություններին մեզ ծանոթացրին, մենք էլ ասացինք մեր կողմից լուծման ձեւերը»:

Նա ընդգծեց, որ այստեղից երթով շարժվում են դեպի ՄԱԿ գրասենյակ, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատներ, որտեղ նամակներ են հանձնելու. ««Այդ նամակների բովանդակությունը նաեւ քաղաքական առումով աջակցություն է Հայաստանին: Կարող է՝ մեզ ասեն՝ մի գնացեք, բայց իրենց էլ է ձեռք տալիս, որ այդ նամակները հանձնենք: Այդ նամակները հանձնելուց  հետո միջազգային հանրությունը կարող է օգնել եւ մեր ժողովրդին, եւ  ինչ-որ չափով աջակցելու ՀՀ իշխանություններին»,-ասաց Հայրյանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am