2021-09-25 09:51
Լրատվական գործակալություններ
Բորել․ ԵՄ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն սեպտեմբերի 24–ին բանակցություններ է վարել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Ես առաջին անձնական հանդիպումն ունեցա նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Մենք քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև ԵՄ - Հայաստան հարաբերությունների ապագան ՝ ներառյալ Ասոցացման համաձայնագիրը», - նշել է Բորելը։
Նրա խոսքով ՝ հանդիպման ընթացքում ինքը նաև հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ նպաստելու Ադրբեջանի հետ հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանը:
Ժոզեպ Բորելը հայտնել է նաև, որ բանակցություններ է վարել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: