ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ-ԵՐԵՎԱՆ ԳՆԱՑՔԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացնում են, որ շուտով կրկին հնարավոր կլինի Թբիլիսի հասնել գնացքով։

«Հոկտեմբերի 2-ից Երեվան-Թբիլիսի-Երեվան գնացքը վերսկսում է իր աշխատանքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ տոմսեր կարելի է ձեռք բերել նաև առցանց՝ https://www.railway.am/ կայքում:

Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:

Տոմսերի գները տատանվում են 12,2 հազար դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 25,8 հազար դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:

ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Основная тема:
Теги: