Իշխան Սաղաթելյանն ընդունել է «ԱԺԿ», «Արդարություն» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներին

Այսօր, հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «ԱԺԿ», «Արդարություն» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներ Դավիթ Մելքումյանին, Դավիթ Գալստյանին և Արթուր Մոսիյանին: Այս մասին News.am-ին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:

Կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության կագավիճակի, Արցախում ստեղծված կացության և խնդիրների կարգավորման վերաբերյալ հարցեր:

Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը և հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև սերտ և բարձր մակարդակի համագործակցության ապահովումը: