1 192 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 283 183

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 192-ով և դարձել 283 183: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 21 212 մարդ (+168), կատարվել է 1 897 268 թեստավորում (+11 204), առողջացել են վարակվածներից 254 932-ը (+996): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 27 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 805 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձեկ 1 234, տեղեկացնում է Sputnik Արմենիա։