Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած բացարկի միջնորդությունը։

Դատական ակտը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Բողոքների քննությունը կշարունակվի նոյեմբերի 5-ին` ժամը 1630-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող դատավոր Նարինե Հովակիմյանին։ Պաշտպանն ընդգծել էր, որ դատավոր Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը չի կարող արդար համարվել։