Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք է հղել Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք է հղել վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ։

«Ափսոսանքով տեղեկացա վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին։ Նա, վստահաբար, մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։ Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր։

Ռուբեն Սահակյանի հիշատակը վառ կմնա իր հարազատների, նրան ճանաչողների սրտում»,-նշել է Երկրորդ նախագահը։

ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը մահացել է երեկ։

Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ ժամը 18.00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը նույն եկեղեցուց՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13.00-ին։