Գորիսեցի․ Անվտանգության մեծ խնդիրներ ունենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անվտանգության մեծ խնդիրներ ունենք, մեր երկրի ղեկավարն ասում ա՝ մեր հողերը թուրքինն ա: Այս մասին Գորիսում News.am-ի փողոցային հարցումների ժամանակ նշեց գորիսեցի մի տղամարդ:

 


«Ադրբեջանը ստեղծվել է Խորհրդային Միության ժամանակ, դրանք բոլորը եղել են հայկական հողեր: Ես զարմանում եմ, թե իյնչու է մեր իշխանությունը համամիտ այն մտքին, որ այդ հողերը թուրքական է, ադրբեջանական է»,-ասաց նա:

Մեկ այլ գորիսեցի նշեց, որ չէր էլ կասկածում, որ հենց Առուշ Առուշանյանն էր ընտրվելու համայնքապետ. «Քաղաքի այս վիճակն ինքն է սարքել գեղեցիկ: Սպասելի էր»:

Գորիսեցի կանանցից մեկն էլ ասաց, որ չեն կարող իրենց ապահով զգալ, երբ որ թուրքը մեր դարպասներից ներս է. «Մենք ապահով կզգանք այն դեպքում, եթե իմանանք, որ մեր բանակն ամուր կանգնած է մեր սահմանին և թուրքը չի կարող ներս մտնել: Մայրս Կապանում է, ես արդեն համարյա մեկ տարի է՝ չեմ կարողանում գնամ մորս տեսնեմ: Ինքն էլ մենակ է ապրում: Որովհետև վախենում եմ: Ո՞նց կարող եմ ես այդ պոստերով անցնել»:

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցի զինծառայողները շատ մոտ են Գորիսին, մի տղամարդ արձագանքեց. «Դա գնացեք էն տրյապկին ասեք, կառավարիչին: Մեզ ինչի՞ եք ասում, մենք էստեղ ենք, մենք պաշտպանվելու ենք: Սյունիքը կապ չունի, մենք առանձին պետություն ենք»: