Ջերմաստիճանը կհասնի -4–ի. Գագիկ Սուրենյանի գրառումը դուր չի եկել ոմանց

Արարատյան դաշտում ջերմաստիճանը զգալիորեն կնվազի։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և22-ի լույս23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև-1, հողի մակերևույթին` -3․․-4 աստիճան ցուրտ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Սուրենյանի գրառմանը, ինչպես միշտ, հաջորդել են բազմաթիվ մեկնաբանությունները։

«Արև, արև ու էլի արև ենք ուզում։ Յախք, էլի ցուրտ, էլի ձմեռ, էլի ձյուն։ Է՜, Սուրենյան ջան, շատ համարեցիր էլի էս մի քանի տաք օրը»,– գրել են օգտատերերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշենք, որ այսօր կեսօրին Արմավիրում +17-ից +20 աստիճան է եղել։