ԿԸՀ–ն հրապարակել է Սյունիքի ՏԻՄ ընտրությունների վերահաշվարկի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սյունիքի մարզի համայնքներում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների քվեների վերահաշվարկի արդյունքները։

Դրանց արդյունքում Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել, իսկ անվավեր քվեաթերթիկներն ավելացել են 1-ով։

Տեղ համայնքում 1-ով ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները։

Տաթև համայնքում «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ձայներն ավելացել են 3-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներն ավելացել են 8-ով, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, ևս 3-ով ավելացել է անճշտությունների թիվը։

Այսպիսով` վերահաշվարկի արդյունքները չեն փոխել ընտրությունների ելքը։

ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ–ն կհրապարակի դրանց անցկացումից հետո 7-րդ օրը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։