Պուտին․ ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել է Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար

Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան վեր կանգնել հանգամանքներից ու լուծել ճգնաժամը Ղարաբաղում՝ դադարեցնելով արյունահեղությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով, պետք է պայմաններ ստեղծել Ղարաբաղում երկարատև կարգավորման համար, կողմերը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանն հնարավոր ամեն ինչ արել է՝ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար, իսկ այժմ ռուս խաղաղապահները պատվով են կատարում իրենց պարտքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։