Երևանում կիրակի պատվաստումների օր կհայտարարվի

ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին թագավարակի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը:

«Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ» , «Թիվ 20 պոլիկլինիկա» ,«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը:

Պատվաստումը կիրականացվի ՀՀ ում կիրառություն ստացած բոլոր պատվաստանյութերի տեսակներով, տեղեկացնում է Newsarmenia.am: