2 146 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 291 052

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 146-ով և դարձել 291 052: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 25 374 մարդ (+965), կատարվել է 1 958 792 թեստավորում (+18 598), առողջացել են վարակվածներից 258 486-ը (+1 134): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 944 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5-ով և դարձել 1 248, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։